Հարթակ հայոց ազգային զարթոնքի համար

Միավորելով հայերին ազգային գերազանցության, առաջընթացի և ուժի նոր տեսլականի շուրջ

Site-Logo-White

«Մենք պետք է կառուցենք մի երկիր, որն արժանի կլինի մեր նախնիների ժառանգությանը և որը հպարտությամբ կփոխանցենք մեր երեխաներին ու թոռներին»։

Վիքէն Օհաննէսեան

Ազգ Առաջ Հիմնադրամ հիմնադիր և նախագահ։

Բժիշկ, հանրային առողջապահության փորձագետ, ձեռնարկատեր և նորարար դոկտոր Վիքէն Օհաննէսեանը հիմնադրել է «Ազգ Առաջ»-ը՝ ազգային զարթոնքի տեսլականով և հզոր ու ինքնիշխան հայկական ազգային պետության ապագան կերտելու առաքելությամբ:

Կրթության, առաջնորդության զարգացման, քաղաքացիական երկխոսության և հավաքական գործողությունների միջոցով նա նպատակ ունի միավորել հայերի տաղանդը, գիտելիքներն ու ձգտումները մեկ համակարգված ուժի մեջ, որը նվիրված է Հայաստանի իրական ներուժի բացահայտմանը, ազգային կարողությունների ամրապնդմանն ու հայկական ազգային նոր ուժի կերտմանը:

Մեր նպատակը

Կրթել ազգը

Անկախ մեդիայի, «Ազգ Առաջ» լրատվական հարթակի, ազգային համաժողովների և հրատարակչական նախաձեռնությունների միջոցով մենք ձգտում ենք ապահովել, որ աշխարհասփյուռ հայերն ունենան հավաստի տեղեկատվության հասանելիություն, հստակ պատկերացում կազմեն ազգային խնդիրների մասին և ներգրավվեն իմաստալից երկխոսության մեջ:

Կրթել ապագա առաջնորդներին

Ազգային առաջնորդության ծրագիր և մասնագիտացված կարճաժամկետ դասընթացներ, որոնք նախագծված են ազգային խոր գիտելիքներով ու արժեքներով զինված առաջնորդների նոր սերունդ կրթելու համար:

Միավորել մեր համայնքները

Կապ հաստատելով աշխարհասփյուռ հայերի միջև՝ ամրապնդելու հարաբերությունները, խրախուսելու համագործակցությունը և կերտելու միասնական համայնք, որը նվիրված է մեր ազգի ապագային:

Կերտել ազգային ուժ

Ամրապնդել Հայաստանի ազգային ուժը՝ բացահայտելով մեր ժողովրդի, հաստատությունների, տնտեսության, մշակույթի և համահայկական ցանցի ամբողջական ներուժը՝ ավելի հզոր ու ազդեցիկ պետություն կառուցելու համար:

մեր թիմը

Հայ մասնագետների նվիրյալ թիմ, որն աշխատում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում՝ ի նպաստ Ինքնիշխան և Հզոր Հայկական Ազգային Պետության տեսլականի առաջմղման:

Author

Dr. Վիքէն Օհաննէսեան

Հիմնադիր և նախագահ։
Ալեքսանդր Արծրունի

--

--
թամարա արևշատյան

--

--

Միացե՛ք մեր թիմին

Ազգերը կերտվում են նրանց կողմից, ովքեր համարձակվում են մասնակցություն ունենալ:

Միացե՛ք «Ազգ Առաջ» հիմնադրամի թիմին և դարձե՛ք այն փոփոխության մի մասնիկը, որը ցանկանում եք տեսնել Հայաստանի համար:

կապ մեզ հետ

Ունե՞ք հարց, գաղափար, կամ ցանկանու՞մ եք միանալ մեզ։ Մենք ուրախ կլինենք լսել ձեզ։ Ուղարկե՛ք մեզ հաղորդագրություն, և մեր թիմի անդամները կկապվեն ձեզ հետ։