2025 թվականի սեպտեմբերի 21-ին մենք մեկնարկել ենք «Ազգ Առաջ» շարժումը։ Մենք չենք ընտրել երկար ճառեր կամ սին խոստումներ։ Մենք ընտրել ենք գործողություններ՝ կանգնելով մեր երիտասարդության կողքին։ Մեր երիտասարդների հետ միասին պարել ենք մեր ազգային պարերը, բարձրացել ենք մեր հայրենիքի ամենաբարձր գագաթներից մեկը, մեր երիտասարդների հետ միասին ցույց ենք տվել հայկական ոգու ուժը։
Պարել հանուն ինքնության

Հայաստանի Հանրապետությունում մենք միացել ենք «Արի Պարի» նախաձեռնությանը։ Մեր եղբայրների և քույրերի հետ միասին պարել ենք Կարնո Քոչարի, Յարխուշտա և Մշո Խըռ։ Յուրաքանչյուր քայլը մի կոչ էր, իսկ յուրաքանչյուր ռիթմ՝ ապացույց, որ Հայաստանի ինքնությունը կենդանի է, հզոր ու դեպի առաջ նայող։
Մեր տեսլականը հստակ է։ 2026 թվականի սեպտեմբերի 21-ին՝ 100,000 հայ կպարի Հանրապետության հրապարակում, ամբողջ Հայաստանում և Սփյուռքում։ Մեր երիտասարդության առաջնորդությամբ և ազգային նոր կառավարության աջակցությամբ՝ այս պարը կլինի ավելին, քան պարզապես ավանդույթ։ Այն կլինի միասնության և վերածննդի խորհրդանիշ, Ազգ, որն ընտրում է ուրախությունը լռության փոխարեն, խիզախությունը՝ վախի փոխարեն և ինքնությունը՝ կորստի փոխարեն։

Վեր բարձրանալ հանուն Հայրենիքի

Նույն օրը մեր քայլերը մեզ տարան դեպի Արևմտյան Հայաստան, դեպի Արարատ և Սիս լեռան գագաթ՝ 3,925 մետր բարձրությամբ։
Արարատը հայ ազգի հավերժական խորհրդանիշն է։ Այն չի վերացել, թեև սահմանները փոխվել են մեկ դար առաջ, այն չի մատնվել մոռացության, թեև Հայաստանի առաջին հանրապետությունը չի կարողացել պահել այն, այն չի անէացել, թեև Խորհրդխյին միությունը 1921թ. Կարսի պայմանագրով Արևմտյան Հայաստանը հանձնել է Թուրքիային։
Արարատը հավերժ է, ինչպես և մեր ինքնությունը։
Ազգ Առաջ՝ Միշտ դեպի վեր
Հայ ժողովրդի ճանապարհը միշտ դեպի առաջ է, դեպի վերև՝ անկախ սահմաններից և անկախ խոչընդոտներից։ Ապագան պատկանում է մեր երիտասարդությանը։ Երիտասարդությունն է այն ուժը, որ պետք է մղի Ազգը Առաջ։
Պարի’ր մեզ հետ։ Վե’ր ելիր մեզ հետ։ Կանգնի՛ր մեր կողքին։ Մենք «Ազգ Առաջ»-ն ենք։